«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրը երկիր է» հաղորդման հեղինակ, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Վարդան Օնանյանը, որը բեկորային վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում և դեռևս գտնվում է ապաքինման փուլում, գրառում է կատարել՝ անդրադառնալով երկրի ներկա իրավիճակին։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Ի՞նչ ունենք.
ա/ անթաղ մեռելներ /թիվը հայտնի չէ/;
բ/ չգտնված դիակներ /թիվը հայտնի չէ/;
գ/ ռազմագերիներ /թիվը հայտնի չէ/;
դ/ դատվող ռազմագերիներ /թիվը հայտնի է ադրբեջանական աղբյուրներից/;
ե/ մոտ 10000 քառ. մետր բռնազավթված հայրենիք;
զ/ Սյունիք ու Գեղարքունիք ներխուժած ոսոխ /թիվը հայտնի չէ/;
է/ վերը թվարկածին՝ անտարբեր կառավարություն
ը/ անտեսված կամ մոռացված վիրավորներ;
թ/ քայքայվող տնտեսություն /փակված բիզնեսների թիվը հայտնի չէ/;
ժա/ արտագաղթողներ /թիվը հայտնի չէ, գնացեք անձնագրային բաժիններ ու օդանավակայաններ, ավտոկայաններ/;
ժբ/ չորացող դաշտեր և այգիներ /թիվը հայտնի չէ/;
ժգ/ սուտ թվեր ներկայացնող կառավարություն;
ժդ/ վերը թվարկածին՝ անտարբեր հասարակության մեծ մաս /թիվը հայտնի չէ/;
ժե/ ճոխ և աղմկոտ խրախճանք-հարսանիք-հրավառություն անողներ;
ժզ/ անհասկանալի հրամաններ ստացող սահմանապահներ;
ժէ/ քայքայված ու բարոյալքված բանակ;
ժը/ այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցք տալու վտանգ;
ժթ/ անորոշ ապագա:
Հարց.
-Ի՞նչ եմ մոռացել;
-Ի՞նչն եմ չափազանցրել»: