կարևոր
3220 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-02 14:38

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ջուրը պղտորվել է․ «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանում է

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ջուրը պղտորվել է․ «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանում է

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի քանի մանկապարտեզից ծնողներին ահազանգել են, որ երեխաներին տուն տանեն, քանի որ մանկապարտեզների ջուրը թունավորված է: 

Այս առնչությամբ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից տեղեկացնում են, որ կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները, իրավիճակը վերահսկողության տակ է։

«Այսօր առավոտվանից վարչական շրջանի մի քանի բնակիչներից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն:

Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը:

Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները:

Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը:

Իրավիճակը վերահսկողության տակ է»,– հայտնում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից։

«Վեոլիա ջուր» ընկերությունից տեղեկացանք, որ վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով ջուրը պղտորվել է։ Այս պահին, ըստ ընկերության աշխատակցի, խնդիրը հարթվել է: