կարևոր
1414 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-02 11:42

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 118 նոր դեպք, առողջացել է 95 մարդ

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 118 նոր դեպք, առողջացել է 95 մարդ

Հայաստանում հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 118 նոր դեպք, առողջացել է 95 քաղաքացի, գրանցվել է մահվան 1 դեպք: Մեկ օրում կատարվել է 3656 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1192578-ի:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225339 դեպք, որոնցից 216977-ն առողջացման, 4518-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2744 պացիենտ: Արձանագրվել է նաև մահվան 1100 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։