կարևոր
1909 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-02 09:12

Այսօր հուլիսի 2-ն է․ 2002 թ. այս օրն ամերիկացի Սթիվ Ֆոսետը ավարտեց օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը

Այսօր հուլիսի 2-ն է․ 2002 թ. այս օրն ամերիկացի Սթիվ Ֆոսետը ավարտեց օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը

Հուլիսի 2, տարվա 183-րդ (նահանջ տարիներին՝ 184-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 182։

Սովորական տարվա միջին օրն է, քանի որ տարվա սկզբից անցել է 182 օր և ավարտին մնացել է նույնպես՝ 182 օր։

  • 1830 թ. – ստրկության համար Աֆրիկայից ԱՄՆ տեղափոխվող սևամորթները գրավեցին «Ամիսթադ» նավը: Այդ դեպքերի հիման վրա ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է համանուն «Ամիսթադ» ֆիլմը:
  • 1833 թ. – մահացել է Ղուկաս Ինճիճյանը, հայ բանասեր, աշխարհագրագետ, Մխիթարյան միաբանության անդամ (ծն. 1758 թ.):
  • 1860 թ. – հիմնադրվեց Վլադիվոստոկ քաղաքը:
  • 1961 թ. – ինքնասպան եղավ Էռնեստ Հեմինգուեյը, ամերիկացի ականավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1899 թ.):
  • 1977 թ. – մահացել է Վլադիմիր Նաբոկովը, ռուս ամերիկյան նշանավոր գրող, պոետ, թարգմանիչ, գրականագետ և էնտոմոլոգ (ծն. 1899 թ.):
  • 1994 թ. – սպանվեց կոլումբիացի ֆուտբոլիստ Անդրես Էսկոբարը, ով Ֆուտբոլի աշխարհի
  • 1994 թ. առաջնության ժամանակ դարձել էր ինքնագոլի հեղինակ (ծն. 1963 թ.):
  • 1997 թ. – սկսվեց Ասիական ֆինանսական ճգնաժամը:
  • 2002 թ. – ամերիկացի Սթիվ Ֆոսետը ավարտեց օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: