կարևոր
1876 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-01 19:49

Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին

Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին

Հունիսի 30-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին։ 

Ինչպես հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, քննարկվել է Հայաստանի և Արցախի շուրջ տիրող իրավիճակը։ Դեսպանը ներկայացրել է Հայաստանի ու Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ի հայտ եկած անվտանգային ու հումանիտար խնդիրները, այդ թվում՝ Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների հիմնախնդիրը։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահին՝ Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության և հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար։