կարևոր
1258 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-01 16:30

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նշում է 20-ամյակը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նշում է 20-ամյակը

Այսօր` հուլիսի 1-ին լրանում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 20 ամյակը։ 2001թ.-ի հուլիսի 1-ին մի խումբ լրագրողների և իրավաբանների նախաձեռնությամբ հիմնադրվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպությունը: ԻԱԿ-ի առաքելությունն է նպաստել տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը և այդ համակարգում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը:

Անցած 20 տարիների ընթացքում Կենտրոնի գործունեությունը նպաստել է մեր երկրում մարդկանց տեղեկատվության ազատության սահմաանդրական իրավունքի իրացումը երշխավորելուն: 

Այս տարիների ընթացքում ԻԱԿ-ը  հրապարակայնացրել  է  հազարավոր պաշտոնական փաստաթղթեր: ԻԱԿ-ը տեղեկատվության տրամադրումն ապօրինի մերժած պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ 50-ից ավել դատական գործ է հարուցել՝ 80% դրական արդյունքով, ինչի շնորհիվ վերականգնվել է տեղեկատվություն ստանալու խախտված իրավունքը:

2003 թ.-ից ի վեր  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել է ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն՝ գնահատելու համար հրապարակային և բաց աշխատանքը, և քննադատելու փակ և գաղտնի աշխատաոճը: Դրական մրցանակակիրներին հանձնվում են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ, իսկ բացասական մրցանակակիրներին` կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշ:

Պատվով ենք ընդունել ՏԱ Ոսկե բանալիներ մրցանակները՝ որպես Երկիր Մեդիա հեռուստաընկերության աշխատանքի գնահատական: 

Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը շնորհավորում է գործընկեր կազմակերպությանը, մաղթում անսպառ ուժ և կարողություն հետևողական աշխատանք իրականացնելու ոլորտի բարելավման ու կառավարման համակարգի հանրային վերահսկողության ապահովման ուղղությամբ: