Արցախում մեկնարկել և դեռևս շարունակվում են ՀՅԴ պատանեկան ճամբարները, որոնք կազմակերպվում են ավանդաբար և յուրաքանչյուր տարի համախմբում են բազմաթիվ արցախցի երեխաների: Ջերմ և ընկերական մթնոլորտում պատանիները վայելում են իրենց ամառային հանգիստը, զուգահեռ հետաքրքիր մթնոլորտում զարգացնում ունեցած գիտելիքները։ Նորագյուղում կազմակերպված ճամբարի ավարտը կազդարարվի այսօր։ Հերթը Մարտակերտի շրջանինն է։
Հավելենք, որ Մարտունու և Ասկերանի շրջաններում կազմակերպված ճամբարներին ընդգրկված էր 100֊ից ավելի պատանի։