Առաջին բանակային կորպուսի և Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ջանքերով՝ Արցախի Հանրապետությունում ծառայող ՊԲ-ի զորացրվող զինվորներին Գորիսում մեծ շուքով են դիմավորել: Տոնական տրամադրությունն ամբողջական են դարձրել կայազորի զինվորական նվագախումը, Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի մեներգիչները և Վահե Մելքումյան պարային ստուդիայի սաները: Տեղեկությունը հաղորդում է Գորիսի համայնքապետարանը:
Միջոցառմանը մասնակցել են զորացրվող զինծառայողների հարազատները, Գորիսի համայնքապետարանի, Սյունիքի մարզպետարանի, ՊՆ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչները, ինչպես նաև Գորիսի ԵԿՄ անդամները:
Զորացրվող զինծառայողների կողքին զուգահեռ կանգնած են եղել նաեւ նորակոչիկները: