կարևոր
2044 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-01 15:07

Ազգային ժողովի պատգամավորը դատի է տվել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին

Ազգային ժողովի պատգամավորը դատի է տվել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատի է տվել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին: Հունիսի 30-ին նրա հայցը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Սերգեյ Սահակյանին: ԱԺ պատգամավորը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել հունիսի 3-ին ԱԺ-ում իր ելույթից հետո Նազարյանի կողմից հնչեցված վիրավորանք համարվող արտահայտության համար եւ փոխհատուցում վճարել: 

Հիշեցնենք. Թովմասյանի՝  իշխանությանն ուղղված քննադատական ելույթից հետո Նազարյանը շշուկով արձագանքել էր՝ «իդիոտկա», սակայն բարձրախոսը միացրած էր եւ այն լսելի դարձավ բոլորի համար։ Իսկ Թովմասյանն ԱԺ ամբիոնից խոսում էր զինծառայողների դիերի ու մասունքների ոչ պատշաճ պահման փաստի մասին։

Նազարյանի վիրավորական արտահայտությունից հետո Թովմասյանը պահանջեց հրապարակային ներողություն խնդրել։ Սակայն լրագրողների հետ զրույցում Նազարյանն ասաց, թե չի պատրաստվում նման բան անել եւ որ այդ Թագուհի Թովմասյանը պետք է ներողություն խնդրի: