կարևոր
1687 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-01 14:46

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 980-ով

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 980-ով

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 980-ով: Մահացել Է 11 մարդ:

Ինչպես հաղորդում է Stopcov.ge կառավարական կայքը՝ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 877 մարդ: Համավարակի սկզբից ի վեր վարակը հաղթահարել Է 352 հազար 624 հիվանդ, մահացել Է 5327-ը:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 105 քաղաքացի, ստացիոնարներում՝ 2729, քովիդ-հյուրանոցներում՝ 605 մարդ: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը: