կարևոր
1759 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-01 14:26

Արմեն Աշոտյանը գիշերը վերադարձել է Բրյուսելից ու առավոտյան ներկայացել Քննչական կոմիտե. նա ունի վկայի կարգավիճակ

Արմեն Աշոտյանը գիշերը վերադարձել է Բրյուսելից ու առավոտյան ներկայացել Քննչական կոմիտե. նա ունի վկայի կարգավիճակ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հարցաքննվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով: Հարցաքննության վերաբերյալ ԱԺ նախկին պատգամավորը գրառում է կատարել հայտնելով, որ գիշերը վերադարձել է Բրյուսելից ու առավոտյան ներկայացել Քննչական կոմիտե՝ ընտրությունների օրը բանակի խայտառակ ներգրավման, ընտրախախտումների և ահազանգերի մասին հնչեցրած գնահատականների և տեղեկատվության համար «բացատրություն» տալու: Ըստ ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանի էլ՝ կրթության եւ գիտության նախկին նախարարը հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով: