Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Թորոսյանն ազատվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնին է նշանակվել Արայիկ Հարությունյանը, ով իր հերթին ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։
Հիշեցնենք. Հարությունյանը 2018-ի մայիսի 11-ից մինչև 2020-ի նոյեմբերի 23-ը զբաղեցրել է կրթության և գիտության, ապա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը։ Իսկ արդեն 2020-ի նոյեմբերի 25-ից նշանակվել էր վարչապետի գլխավոր խորհրդական։