կարևոր
2116 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-01 13:12

Հայաստանի 3 քաղաքացու մոտ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային ձեւը. վարակի աղբյուրը դեռ հայտնի չի. Անահիտ Ավանեսյան

Հայաստանի 3 քաղաքացու մոտ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային ձեւը.  վարակի աղբյուրը դեռ հայտնի չի. Անահիտ Ավանեսյան

Հայաստանի 3 քաղաքացու մոտ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային ձեւը: Տեղեկությունը հաստատել է Առողջապահական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը:

Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ պացիենտների վիճակն այժմ գնահատվում է որպես միջին ծանրության եւ թեթեւ: Նրանց ամբողջապես կտրամադրվի անհրաժեշտ բուժման կուրսը:

Նա շեշտել է, որ վերջին 3-4 օրերին ՀՎԿԱԿ-ի մասնագետները կատարում են համայնքային այցեր, նմուշառումներ են կատարում եւ ուսումնասիրում բոլոր կասկածելի դեպքերը: Իրականացվում են նաեւ կանխարգելիչ միջոցառումներ, եւ ամբողջ համայնքը եւ շրջակայքը խիստ հսկողության տակ են, նշեց Անահիտ Ավանեսյանը, հավելելով, որ վարակի աղբյուրը դեռ հայտնի չի:

Հիշեցնենք. Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքներում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի» կողմից հունիսի 29-ին կատարվել է նմուշառում այդ համայնքների 7 բնակչից։ Նրանցից 3-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը: