Կմասնակցի՞ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թամփը 2024 թվականին ԱՄՆ-ում կայանալիք՝ պետության ղեկավարի ընտրություններին , թե՞ ոչ: Հարցի պատասխանը մասնակի տվել է հենց ինքը՝ հանրապետականը, Fox News հեռուստաալիքի եթերում: Նա նշել է, որ արդեն որոշում Է ընդունել, բայց չի մանրամասնել այն: Ավելի վաղ՝ ապրիլ ամսին Թրամփը վստահություն Էր հայտնել, որ 2024 թվականին ԱՄՆ-ի պետության ղեկավարի ընտություններում հաղթանակ կտանի հանրապետականների թեկնածուն:
Մարտ ամսին նախկին նախագահը հայտարարել էր, որ մտադիր Է երկրում միջանկյալ ընտրություններից հետո, որոնք կկայանան 2022 թվականին, ընդունել վերջնական որոշում Սպիտակ տան ղեկավարի պաշտոնին կրկին հավակնելու հնարավորության մասին:
Փետրվարի 28-ին էլ Օռլանդոյում (Ֆլորիդայի նահանգ) ԱՄՆ-ի պահպանողական շրջանների խորհրդաժողովում Թրամփը հնարավոր Է համարել, որ կարող Է կրկին մասնակցել պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: