կարևոր
1249 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-01 11:04

Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիայի հունիս ամսվա դասակարգման աղյուսակում Գրոսմայստեր Լևոն Արոնյանը՝ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում 5-րդն է, ինչպես նախորդ ամիս: Աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից լավագույն 100-ի շարքում են` Գաբրիել Սարգսյանը (55-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (96-րդ տեղ): Նախորդ ամսվա համեմատ 100 լավագույնների շարքում չէ Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: