կարևոր
1165 դիտում, 2 ամիս առաջ - 2021-06-30 23:50

Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով


Հունիսի 30-ից հուլիսի 5-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում hուլիսի 1-ին առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում hուլիսի 1-ին երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Գիշերը կդիտվի +21, ցերեկը՝ +36, երեկոյան՝ +32 աստիճան տաքություն։