կարևոր
2560 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-30 22:43

Ըմբիշ Լյովա Գևորգյանը հաղթելով ադրբեջանցուն` դարձել է Եվրոպայի չեմպիոն

Ըմբիշ Լյովա Գևորգյանը հաղթելով ադրբեջանցուն` դարձել է Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ազատ ոճի ըմբիշամարտի երիտասարդական թիմի անդամ Լյովա Գևորգյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Գերմանական Դորտմունդ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 125 կգ քաշային կարգի եզրափակիչում Լյովա Գևորգյանը մրցեց Այդին Ահմադովի հետ` առավելության հասնելով 11:0 հաշվով:

Ավելի վաղ Սերգեյ Սարգսյանը դարձել էր ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Լևիկ Միքայելյանը` արծաթե մեդալակիր:

Եվրոպայի առաջնության Հայաստանը մասնակցում էր հետևյալ կազմով` կգ Մանվել Խնձրցյանը, 61 կգ Լևիկ Միքայելյանը, 65 կգ Տիգրան Ղազարյանը, 70 կգ Նարեկ Հարությունյանը, 74 կգ Մուշեղ Մկրտչյանը, 79 կգ Կնյազ Իբոյանը, 92 կգ Սերգեյ Սարգսյանը, 125 կգ Լյովա Գևորգյանը: