կարևոր
2518 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-30 22:33

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգը որոշում է ընդունել ճանաչել Արցախի անկախությունը: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը՝ 40 պատգամավորից ներկա է եղել 38-ը, 36-ը կողմ է քվեարկել, 2-ը՝ ձեռնպահ:  

Հիշեցնենք, որ, ըստ Հայ դատի Արևելյան Ամերիկայի հանձնախմբի, սենատոր Ջոզեֆ Լագանան նահանգային սենատի քննարկմանն էր ներկայացրել համապատասխան բանաձեւի նախագիծը:

Փաստաթղթում, որտեղ անդրադարձ կա նաեւ արցախյան վերջին պատերազմին, դատապարտվում է Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի իրականացրած ագրեսիան: Նյու Ջերսիի կողմից Արցախի ճանաչումը կարեւոր քայլ կլինի Արցախի Հանրապետության միջազգային՝ ապակենտրոն ճանաչման գործընթացում: ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդում հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանը գրել էր.

«Գիտեմ՝ ստեղծված իրավիճակում նման լուրերը նախկինի պես չեն ընդունվում, բայց հատկապես հիմա մենք իրավունք չունենք որևէ ուղղությունով թուլացնել պայքարը․․․ Հայ դատի հանձնախումբը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ բանաձևի ընդունումն ապահովելու նպատակով»։

Նյու Ջերսին դարձավ ամերիկյան 10-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը։