կարևոր
1903 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-30 22:16

Թուրքիան և Ռուսաստանի կաջակցեն Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

Թուրքիան և Ռուսաստանի կաջակցեն Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել սերտորեն համակարգել ջանքերն ու աջակցությունը Երեւանին եւ Բաքվին` հարաբերությունների կարգավորման գործնական հարցերը լուծելու համար` շեշտը դնելով վստահության ամրապնդման միջոցառումների վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մեզ բավարարում է այն, թե ինչպես է գործում ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը Ադրբեջանի Աղդամի շրջանում: Համոզված ենք, որ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը, Անդրկովկասում բազմակողմանի տնտեսական համագործակցություն խթանելու ջանքերը հարեւանների, այդ թվում՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի մասնակցությամբ, կծառայեն դրա համապարփակ կայունացմանը»:

Հարցին, թե ինչպես է գնահատում Թուրքիայի դերը Արցախի հարցի կարգավորման գործընթացում եւ օկուպացված հայկական Շուշի քաղաք նախագահ Էրդողանի՝ վերջերս կատարած այցը, Լավրովը նշել է. «Դա Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերությունների համատեքստում էր... Մենք այսօր պայմանավորվեցինք Չավուշօղլուի հետ, որ յուրաքանչյուրը, օգտագործելով իր հնարավորությունները, կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտեցմանը, հարաբերությունների կարգավորմանը, պայմաններ կստեղծի հայերի, ադրբեջանցիների եւ այլ ազգությունների մարդկանց համար կողք կողքի, որպես լավ հարեւաններ ապրելու համար: Եվ այդ դեպքում ցանկացած հարց, այդ թվում` քաղաքական բնույթի, շատ ավելի հեշտ կլինի լուծել»:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ մեր համագործակցության լրացուցիչ ոլորտներից է նաեւ տարածաշրջանում առեւտրատնտեսական, տրանսպորտային կապերի վերականգնումը: Մեր կողմից աջակցություն է վայելում Էրդողանի եւ Ալիեւի` տարածաշրջանի զարգացումը խթանող «երեք+երեք» մեխանիզմ ստեղծելու առաջարկը: Անդրկովկասի երեք երկրները եւ երեք հարեւանները՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը: Այսօր նույնպես խոսեցինք այդ մասին եւ ունենք լավ ծրագրեր: Այնպես որ, մեկ անգամ եւս կրկնում եմ. մենք բավարարված ենք հայ-ադրբեջանական եւ Արցախի հարցով սերտ եւ արդյունավետ համագործակցությամբ», - հայտարարել է Լավրովը: