12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2020/2021 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները: Հավաքելով 41 միավոր` VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2020/2021 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը: 30 միավորով 2-րդ հորիզոնականում է «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը:
22 միավորով 3-րդ տեղում է «Ուրարտուի» ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն: Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հաղթող է ճանաչվել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2020/2021 մրցաշրջանի լավագույն մարզիչ անվանակարգում: Նա ստացել է 71 միավոր:
Երկրորդ հորիզոնականում է նախորդ մրցաշրջանում «Նոայի», իսկ այժմ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն` 46 միավոր: Լավագույն եռյակը եզրափակել է «Ուրարտուի» նախկին և «Ալաշկերտի» ներկայիս գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը` 38 միավոր: