կարևոր
1804 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-30 13:36

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 5 անգամ ավելացրել է Արցախում իր առաքելության ֆինանսավորումը՝ հասցնելով 50 մլն եվրոյի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 5 անգամ ավելացրել է Արցախում իր առաքելության ֆինանսավորումը՝ հասցնելով 50 մլն եվրոյի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերը հայտնել է, որ այս տարի միջազգային կառույցը 5 անգամ ավելացրել է Արցախում իր առաքելության ֆինանսավորումը` հասցնելով 50 մլն եվրոյի: Այս մասին դիվանագետը հայտնել է «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև ռազմագերիների փոխանակման գործընթացին, սակայն պահվող անձանց կարգավիճակի շուրջ վեճը Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն պետք է հարթեն:

«Այս խնդիրը Երևանը և Բաքուն պետք է կարգավորեն միմյանց միջև: Մենք կարող ենք կիսվել մեր փորձով, կարող ենք խորհուրդ տալ ինչ-որ բան, բայց համապատասխան կառավարությունները պետք է որոշեն և վերջնական սահմանեն այդ անձանց կարգավիճակը: Մենք էլ կապի մեջ ենք երկու կողմի հետ»,- ասել է Մաուրերը:

Մաուրերը հայտնել է նաև, որ միջազգային կառույցը դիտարկում է «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը զինված հակամարտություններից տուժած շրջանների բնակիչների, փախստականների պատվաստման համար: