Այսօր՝ հունիսի 30-ին, մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հերթական նիստը՝ հագեցած օրակարգով: Լիագումար նիստի քննարկմանն են ներկայացվել հետևյալ հարցերը ՝
· Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը:
· Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:
· Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին հարցը:
· Արցախի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին հաղորդումը:
· Արցախի Հանրապետության 2018-2020 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի կատարման հաշվետվությունը:
Օրակարգում երկրորդ ընթերցմամբ ընդգրկված է «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» հարցը:
Լիագումար նիստի քննարկման են ներկայացվել նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթը, ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,« «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Նիստի օրակարգում ներառված են նաև հարցեր Արցախի Հանրապետության նախագահին և կառավարության անդամներին, պատգամավորական հայտարարություններ: