կարևոր
2296 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-29 22:22

Եվրո-2020. Անգլիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ` հաղթելով Գերմանիային

Եվրո-2020. Անգլիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ` հաղթելով Գերմանիային

 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում Անգլիան մրցեց Գերմանիայի դեմ:

Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի մեկնարկում առավելությունը Գերմանիայի կողմն էր: Հետագայում Անգլիան հավասարեցրեց խաղը:

Վիճակագրությամբ չնչին առավելություն ուներ Անգլիան: Երկրորդ կեսում հավաքականները հավասարակշռված խաղի էին ցուցադրում` շեշտ դնելով հակագրոհների վրա: Խաղի 75-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգը առաջ մղեց Անգլիային` գնդակն ուղարկելով Մյուլլերի պաշտպանած դարպասը: Խաղակեսի վերջնամասում Հարի Քեյնը խփեց նաև Անգլիայի երկրորդ գնդակը:

Անգլիա-Գերմանիա` 2:0:

Քառորդ եզրափակիչում Անգլիան կմրցի Շվեդիա-Ուկրաինա զույգի հաղթողի հետ: