կարևոր
1339 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-29 21:49

Գևորգ Գորգիսյանը ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ

Գևորգ Գորգիսյանը ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ

Հունիսի 28-ին գումարվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման և Քաղաքական խորհուրդների համատեղ նիստ, որի ժամանակ Գևորգ Գորգիսյանը կառավարման խորհրդի անդամների ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրվել է կուսակցության փոխնախագահ։

Նիստի ընթացքում քննարկվել և որոշումներ են կայացվել կուսակցական մարմինների և տարածքային կառույցների հետագա գործունեության, կուսակցության անելիքների վերաբերյալ։