Արտահերթ ընտրությունները ակնկալիքները եղել են մի քիչ այլ, իսկ ստացված արդյունքներն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Այս մասին այսօր ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ:
«Իշխող ուժի կողմից օգտագործվեց ընտրակեղծիքների ամբողջ գործիքակազմը, վարչական ռեսուրսների աննախադեպ կիրառումից մինչև զինվորների ուղղորդված քվեարկություն, շրջիկ խմբերից, մինչև ուրիշի փոխարեն ընտրությունների գնալը»,- նշեց նա:
Վահե Հակոբյանը նաև նշեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ դաշինքը շրջել է գրեթե բոլոր մարզերով, բայց քարոզարշավի կարճ լինելու պատճառով չեն կարողացել շրջել բոլոր գյուղերով, որտեղ բնակիչները շարունակում էին մնալ տարատեսակ ստախոս յութուբյան ալիքների ազդեցության տակ:
«Մենք հանդիպեցինք հազարավոր բնակիչների, ովքեր իրենց վաղվա օրը կապել են «Հայաստան» դաշինքի հետ, բոլոր այցերի ժամանակ մենք տպավորվել ենք ստեղծված դրական մթնոլորտից»,- նշեց նա:
Նա նաև ընգծեց, որ երկիրը շարունակում է գտնվել խորը ճգնաժամի մեջ, անտերության է մատնված անվտանգության հարցը, իսկ այս իշխանությունները ի վիճակի չեն լուծել Հայաստանի առաջ ծառացած խնդիրները:
«ՀՀ տարածքում արդեն ամիսներ շարունակ գտնվում են 100-ից ավելի ադրբեջանցի զինծառայողներ, աննախադեպ տեմպերով աճում է երկրի արտաքին պարտքը, գրեթե զրոյացել են ներդրումները, և տարվա սկզբից գրանցվել է ռեկորդային արտագաղթ»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։