կարևոր
1555 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-29 19:21

Այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի դի

Այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի դի

Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում իրականացված որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Նախնական տվյալներով նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, իսկ ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Մատաղիսում որոնումներն արդյունք չեն տվել։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 29-ը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1588 աճյուն։