կարևոր
2290 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-29 17:50

ՊՆ-ն հայտարարում է մրցույթ՝ «1991» ստորաբաժանումը համալրելու համար

ՊՆ-ն հայտարարում է մրցույթ՝ «1991» ստորաբաժանումը համալրելու համար

Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում զորակոչիկների կարողությունների առավել արդյունավետ օգտագործման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։

«2021թ․ ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ ուղղություններից մեկով․

1. մեքենայական ուսուցում, 

2. տվյալների ճարտարագիտություն, 

3. տվյալների վերլուծություն և վիճակագրություն 

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am  կայքում, կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև ս.թ. հուլիսի 10-ը ներառյալ:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝  ai.[email protected], հեռախոս՝ 1-28»: