կարևոր
2038 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-29 15:14

Գյուղացիները բացել են Գյումրի-Երևան մայրուղին

Գյուղացիները բացել են Գյումրի-Երևան մայրուղին

Այսօր առավոտյան Շիրակի մարզի Ախուրյան, Գետք, Բենիամին, Ազատան և ևս վեց գյուղերի հողագործներ փակել էին Գյումրի-Երևան մայրուղին։ Գյուղացիները իրենց ցանքատարածքները ոռոգելու համար ջուր էին պահանջում։

Խնդիրն այն է, որ այս տարի Կառնուտի ջրամբարում ոռոգման սեզոնից առաջ անհրաժեշտ ծավալի ջուր չի կուտակվել, ինչի պատճառով էլ հացահատիկի, կարտոֆիլի ու այլ մշակաբույսերի հազարավոր հեկտար ցանքատարածություններ մնացել են անջրդի։ Մայրուղու փակված հատվածում կուտակվել են հարյուրավոր մեքենաներ։ Գյուղացիների հետ հանդիպման են եկել Շիրակ ՋՕ-ի պատասխանատուները: Նրանք ակցիայի մասնակիցներին վստահեցրել են, որ այսօր խնդիրը կկարգավորվի։

Ըստ Շիրակ ՋՕ փոխտնօրենի՝ կեսօրին Արփիի ջրամբարից Շիրջրանցքով դեպի Կառնուտի ջրամբար է բաց թողնվել վայրկյանում 1000 լիտր ջուր, որը գյուղացիներին կհասնի մինչև ժամը 17։00-ն։ Շիրակ ՋՕ ընկերության պատասխանատուների հետ հանդիպումից ու ամենօրյա ոռոգման ջուր ունենալու հավաստիացումներից հետո գյուղացիները Գյումրի-Երևան մայրուղին բացել են։