կարևոր
2140 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-29 14:15

«Թալիբան»-ի ջոկատները վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսային շրջանների նկատմամբ

«Թալիբան»-ի ջոկատները վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսային շրջանների նկատմամբ

Իրադրությունը շարունակում է լարված ու անորոշ մնալ Աֆղանստանի սահմանային շրջաններում այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել այդ երկրի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը ու նահանջել հարեւան երկրի տարածք:

ՀԱՊԿ-ից երեկ հայտարարել են, որ տաջիկա-աֆղանական սահմանին ստեղծված իրադրության կապակցությամբ Տաջիկստանին անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն, թեեւ պաշտոնական Դուշանբեն մինչեւ այս պահը կառույցին չի դիմել:

Այսօր Աֆղանստանի հյուսիսային մյուս հարեւանը՝ Ուզբեկստանն է ռազմաօդային ուժերը երկինք բարձրացրել: Ուզբեկստանի պաշտպանության նախարար Բահոդիր Կուրբանովն էլ «Սու-25» գրոհիչի խցիկից հետեւել է զորքերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգման ընթացքին: