10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
Հորդառատ անձրևի հետևանքով Մոսկվայում տապալվել է 170 ծառ, իսկ Մոսկվայի մարզում՝ 108-ը։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունից։
Նշվում է, որ բացի դրանից, ՌԴ մայրաքաղաքի փողոցներում վնասվել է 45 մեքենա, իսկ Մոսկվայի մարզում՝ 20-ը:
Երկուշաբթի Մոսկվայում տեղատարափ անձրևներ են գրանցվել: Եղանակը Մոսկվայում և Մոսկվայի մարզում անկայուն կլինի մինչև ընթացիկ շաբաթվա վերջ՝ ցիկլոնի պատճառով: Ամեն օր սպասվում են տեղումներ: