կարևոր
1315 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-29 09:29

Եվրո-2020. Շվեյցարիան դուրս թողեց Ֆրանսիային

Եվրո-2020. Շվեյցարիան դուրս թողեց Ֆրանսիային

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում Բուխարեստում Ֆրանսիան մրցեց Շվեյցարիայի հետ:

Հանդիպման մեկնարկում երկու թիմերը փոխանակվում էին գրոհներով: Սակայն առաջինն իր հնարավորությունն օգտագործեց Շվեյցարիան: 15-րդ րոպեին աչքի ընկավ Սեֆերովիչը: Երկրորդ կեսի մեկնարկում Շվեյցարիան 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որը չկարողացավ իրացնել Ռոդրիգեսը: Հաջորդող երկու րոպեների ընթացքում Ֆրանսիայի ազգային թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կարիամ Բենզեման: Ֆրանսիան շարունակեց տիրել նախաձեռնությանը: Խաղի 75-րդ րոպեին հեռահար, դիպուկ հարվածով աչքի ընկավ Պոլ Պոգբան: Շվեյցարիան չհանձնվեց և կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Դուբլի հեղինակ դարձավ Սեֆերովիչը: Հանդիպման վերջին րոպեին շվեյցարացիները ֆանտաստիկ խաղով վերականգնեց հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Գավրանովիչը: Ֆրանսիա-Շվեյցարիա` 3:3: Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ, որտեղ ևս ֆարպասի գրավում չարձանագրվեց: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ էին Շվեյցարիան:

Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում Շվեյցարիան կմրցի Իսպանիայի դեմ: