կարևոր
1414 դիտում, 2 ամիս առաջ - 2021-06-28 19:52

Այս հողից հայի արյան հոտ է գալիս, այս հողը մեր հողն է ու մենք այն պիտի պաշտպանենք. Թաթուլ Կրպեյանի առաջին մտորումները Գետաշենում

Այս հողից հայի արյան հոտ է գալիս, այս հողը մեր հողն է ու մենք այն պիտի պաշտպանենք. Թաթուլ Կրպեյանի առաջին մտորումները Գետաշենում

Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը, սոցցանցի իր էջում ներկայացրել է Թաթուլ Կրպեյանի մասին ներկայացնող գրքից մի հատված, որտեղ հերոսի մարտական ընկեր Ռ. Բաբաջանյանը պատմում է Թաթուլ Կրպեյանի՝ Գետաշեն կատարած առաջին այցելության մասին.

««Երբ Թաթուլ Կրպեյանը եկավ Գետաշեն, տարանք ցույց տալու գյուղի տարածքները, ծանոթացնելու դիրքերին, ներկայացնելու իրավիճակը․․․

Երկար քայլեցինք գետեզերքով ու մարգագետիններով, բարձրացանք բլուրներով ու անտառներով, հասանք Ալհարակ լճին։

Ամբողջ ճանապարհին ինքնամփոփ ու մտախոհ էր, լուռ լսում էր պատմածներս։

Մի բարձր բլուրի վրա հանկարծ կանգ առավ, կարծես կողքին մարդ չլիներ, ծնկեց գետնին, մի բուռ սևահող վերցրեց, մի քանի վայրկյան ափի մեջ տրորեց մատներով, հետո մոտեցրեց քթին ու հոտ քաշեց․․․

Կարծես ինքն իր հետ խոսեր, բարձրաձայն մտածեր․

-Այս հողից հայի արյան հոտ է գալիս, այս հողը մեր հողն է ու մենք այն պիտի պաշտպանենք»։

(Հատված անտիպ գրքից, Թաթուլ Կրպեյանի մարտական ընկերոջ՝ Ռ․ Բաբաջանյանի պատմածից, գրառեց հեղինակը՝ Իրինա-Բարսեղյան-Կրպեյանը)»: