«Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։ Արձանագրված բոլոր խախտումները, որոնք վերաբերում են ազատ, արդար ընտրություններ անցկացնելուն, խոչընդոտելուն, կներկայացվեն, այդ թվում՝ վարչական ռեսուրսի կիրառումը, շրջիկ խմբերի կիրառումը, ատելության խոսքը, Հանրային ՀԸ եթերաժամանակի ոչ հավասար տրամադրումը։
Ըստ Սոս Հակոբյանի կարծիքով՝ իրենք բոլոր բավարար հիմքերն ու փաստերն ունեն՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
«Նկատելի էր, որ կիրառվում էր վարչական հսկայական ռեսուրս, զինվորականներին ուղղորդում էին, շրջիկ խմբեր էին գործում, ատելության մթնոլորտ էր ստեղծվել, անհավասար պայմաններում էին ընտրություններն անցկացվել։ Վարչապետի պաշտոնակատարը պահպանում էր իր լիազորությունները, հանդես էր գալիս ատելության խոսքի այնպիսի չափաբաժնով, որ չի եղել երբեք, սպառնալիքներ էր հնչեցնում, որի համար իրավական երկրում պատժում են», - նշել է դաշինքի մամուլի խոսնակը։
Ըստ օրենքի՝ Սահմանադրական դատարան կարելի է դիմել ընտրությունների ամփոփումից հետո 5 օրյա ժամկետում և նրա խոսքով, իրենք մինչև վերջնաժամկետը կդիմեն ու կհայտնեն այդ մասին հանրությանը։