կարևոր
1033 դիտում, 1 ամիս առաջ - 2021-06-28 18:09

Գիտությունների ազգային ակադեմիան նոր նախագահ ունի

Գիտությունների ազգային ակադեմիան նոր նախագահ ունի

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ է ընտրվել ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Այս մասին հայտնում են ակադեմիայի լրատվական բաժնից, ընտրությունը տեղի է ունեցել հունիսի 28-ին:

ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը:

Ռադիկ Մարտիրոսյանը ԳԱԱ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից: