Բժիկշկները ՀՔԾ-ի դիմաց ենք՝ պահանջելով արդարություն և ազատություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին:
Մենք բոլորս էլ պահանջում ենք, որ Չարչյանի կալանքը հանեն, քանի որ նա չի կարող որևէ կերպ վատ անդրադառնալ հանրության վրա: Այս մասին նշել է բժիշկ Արման Սահակյանը:
Հիշեցնենք, որ բժիշկ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, Չարչյանը եթե մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմինից ու կխոչընդոտի գործի քննությանը։
Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։