կարևոր
2539 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-28 16:15

Երևանից Ստեփանակերտ տեղափոխվող ավտոբուսների չվացուցակը փոխվել է

Երևանից Ստեփանակերտ տեղափոխվող ավտոբուսների չվացուցակը փոխվել է

Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների չվերթների նոր կարգի վերաբերյալ Երևանի կենտրոնական ավտոկայանը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ սույն թվականի հունիսի 28-ից Երևան-Ստեփանակերտ մայրուղով ուղևորափոխադրումները կկազմակերպվեն առավոտյան ժամը 05:00-ին: 

«Անհրաժեշտ կլինի նախապես հերթագրվել, ինչի համար խնդրում ենք զանգահարել 010 56-53-70 հեռախոսահամարով: 

Տեղափոխվող բեռների քանակի մասին տեղեկացնել նախապես»,-նշվում է հայտարարությունում: