Բաքվում մեկնարկել է թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» անունը կրող զորավարժությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ն։
Զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 30-ը, ներգրավված է 600 մարդ, շուրջ 40 տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 20 տարբեր տրամաչափի հրետանային միջոց և ականանետ, 7 միավոր մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու թռչող սարք, մինչև 50 ավտոմեքենա:
Նշվում է, որ զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում։
Հիշեցնենք, որ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք» անունը կրող զորավարժություն Թուրքիան ու Ադրբեջանն անցկացնում են 2 տարին մեկ անգամ։ Նման զորավարժություն անցկացվել է 2019 և 2017 թվականներին։