կարևոր
1744 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-28 13:20

Աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Մատաղիսում

Աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Մատաղիսում

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում է Մատաղիսի ուղղությամբ։

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից և քաղաքացիական անձանց 1585 աճյուն։