կարևոր
2620 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-28 11:24

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։

Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։