19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Ավտոմրցաշարերի աշխարհի առաջնության` Ֆորմուլա 1-ի հոլանդացի արշավորդ Մաքս Ֆերշտապենը հաղթել է ավստրիական Գրան Պրիում:
Ավստրիական Շպիլբերգ քաղաքում կայացած հերթական Գրան Պրիում «Ռեդ Բուլ»-ի պիլոտ Ֆերշտապենն առաջինն է հատել եզրագիծը: Երկրորդ տեղում «Մերսեդես»-ի բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնն է, իսկ եռյակը եզրափակում է «Մերսեդես»-ի երկրորդ պիլոտ Վալերի Բոտասը:
Ֆորմուլա 1-ի հաջորդ Գրան Պրին կկայանա կրկին Ավստրիայում հուլիսի 2-4-ը:
Ֆորմուլա 1-ի առաջնությունը անց է կացվում ամեն տարի և բաղկացած է առանձին էտապներից, որոնք անվանվում են Գրան-Պրի։ Նույն տարվա վերջում պարզ է դառնում առաջնության հաղթողը։ Ֆորմուլա 1-ում պայքարը գնում է ինչպես պիլոտների, այնպես էլ թիմերի միջև։ Պիլոտները պայքարում են աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, իսկ թիմերը՝ Կոնստրուկտորների գավաթի: