կարևոր
1639 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-27 17:31

Իտալիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Ավստրիային և քառորդ եզրափակիչում է. Եվրո-2020

Իտալիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Ավստրիային և քառորդ եզրափակիչում է. Եվրո-2020

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում Իտալիան մրցեց Ավստրիայի դեմ:

Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում երկու թիմերի խաղում էլ զգոնություն կար, Իտալիան առավելություն ուներ, սակայն այն գոլի վերածել չկարողացավ: Երկրորդ կեսում` 65-րդ րոպեին, Արնաուտովիչը գլխի հարվածով գրավեց Իտալիայի դարպասը, սակայն խաղից դուրս իրավիճակում էր և մրցավարները VAR-ի միջոցով չեղարկեցին գնդակը:

Ի վերջո խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Իտալիան օգտագործեց իր առաջին իսկ շանսը: Մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Կիեզան: Իտալացիները շարունակեցին տիրել նախաձեռնությանը և երկրորդ գնդակն ուղարկեցի Ավստրիայի դարպասը: Գոլն իր ակտիվում գրանցեց Պեսինան: Լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսում Ավստրիան կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը: Հեղինակության գնդակը խփեց Կալաչիչը:

Իտալիա-Ավստրիա (0:0) 2:1:

Իտալիան քառորդ եզրափակիչում կմրցի Բելգիա-Պորտուգալիա զույգի հաղթողի հետ: Նրանց հանդիպումը կկայանա հունիսի 27-ին: