կարևոր
4816 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-27 16:18

Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտումներ չեն եղել․ ԿԸՀ-ն մերժեց դիմումները

Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտումներ չեն եղել․ ԿԸՀ-ն մերժեց դիմումները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր` հունիսի 27-ին որոշել է, որ արտահերթ ընտրությունների ընթացքում տեղի չեն ունեցել Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա։

ԿԸՀ նիստում որոշումը միաձայն ընդունվել է։ 

ԿԸՀ-ում ստացվել է 4 դիմում 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, որոնցից մեկը ներկայացված է եղել սահմանված ժամկետների խախտմամբ։

ԸՕ սահմանված ժամկետներում ներկայացված դիմումները ներկայացված են եղել «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից եւ քննվել են այս 3 դիմումները: