կարևոր
4477 դիտում, 3 ամիս առաջ - 2021-06-27 15:09

ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ խմբակցությունների մանդատների թիվը

ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ խմբակցությունների մանդատների թիվը

Ազգային Ժողովում «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 71,  «Հայաստան» դաշինքը՝ 29 «Պատիվ ունեմ» դաշինքը` 7 մանդատ: Այս մասին  հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

ԿԸՀ նախագահը նշել է, որ ազգային փոքրամասնությունները մանդատ կստանան հետևյալ կերպ՝ եզդի, ռուս և քուրդ՝ «Քաղաքացիական պայմանագիր», ասորի՝ «Հայաստան» դաշինք։

Որոշումն ընդունվել է միաձայն։