կարևոր
3655 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-27 14:31

Սահմանադրական դատարանում վեճի լուծումից հետո նոր կքննարկենք մանդատների հարցը. Արամ Վարդևանյան

Սահմանադրական դատարանում վեճի լուծումից հետո նոր կքննարկենք մանդատների հարցը. Արամ Վարդևանյան

«Զարթոնք» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում էր ներկայացրել` կանխելու քարոզարշավի ընթացքում իշխանության կողմից հնչող ատելության խոսքը, սակայն ԿԸՀ-ն մերժել էր դիմումը: Այս մասին ԿԸՀ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

«Առհասարակ, երբ ասում ենք, որ ընտրական գործընթացն անվավեր է, դուք մի նայեք զուտ մաթեմատիկական տվյալներով. սա մեկ ձայն այս կողմ, երկու ձայն այն կողմը չէ: Դրա համար էլ հենց օգտագործում էինք համակարգված խախտումներ եզրույթը», - շեշտել է Վարդևանյանը:

Արամ Վարդևանյանը նշել է եթե դիտարկեն անձնագրերի, զինվորների հետ կապված խնդիրն ու, այսպես ասած՝ շրջիկ քվեարկողների վարկածը, խոսքը գնում է 200 հազարից ավել քվեների մասին, որը կարող էր փոխել ընտրությունների ելքը և այդ հանգամանքները նրանք ներկայացնելու են Սահմանադրական դատարան: 

«Սահմանադրական դատարանում վեճի լուծումից հետո նոր կքննարկենք մանդատների հարցը», - ասել է Վարդևանյանը: