կարևոր
2371 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-26 22:26

Քամու հետևանքով Երևան քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը դադարեցվել է

Քամու հետևանքով Երևան քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը դադարեցվել է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 26-ին ուժեղ քամու հետևանքով ընկած ծառերը վնասել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 4-րդ զանգվածի Հովհաննիսյան և Թևոսյան փողոցներում գտնվող գազատարերը, ինչի հետևանքով ժամը 20։30-ից դադարեցվել է Հովհաննիսյան փողոցի թիվ 12, 14, Բակունցի փողոցի թիվ 2, 4 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և Թևոսյան փողոցի թվով երկու հանրային օբյեկտների գազամատակարարումը։

Վթարավերականգնման աշխատանքները կմեկնարկեն վաղը՝ հունիսի 27-ին։