կարևոր
6667 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-26 22:05

«Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ գործող շուկայում գնորդների շարժ չկա․ գյուղացիները չեն կարողանում վաճառել մթերքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

  
2011 թվականից ի վեր՝ Կասյան փողոցում գործող «Մերգելյան շուկան» արդեն 2 տարի է՝ տեղափոխվել է «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող տարածք:

Այնտեղ մարդկանց հոսք չկա, ինչի պատճառով, գյուղացին չի կարողանում իրացնել մթերքը: Հայաստանի տարբեր մարզերից եկած գյուղացիների համար դժվար է չվաճառված մթերքը նորից ետ տանել, ինչը հանգեցնում է ֆինանսական խնդիրների:

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում։