Երևանի Արին Բերդի փողոցում՝ «Երևան Ջէկ»-ի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 19։00-ին, մարվել՝ 19։40-ին։ Այրվել է մոտ 4 հա խոտածածկ տարածք և մոտ 20 հա բուսածածկ տարածք:
Հիշեցնենք, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 2» կանչի․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը։