Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 50 ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է:
Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում»-ը, մասնավորապես, «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 30 թռիչք, ևս 7-ը չեղարկվել է: «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 5 ավիաթռիչք և ևս 7-ը չեղարկվել է, «Շերեմետևո» օդանավակայանում 5-ը չեղարկվել է, 8 թռիչք՝ հետաձգվել:
Մոսկվայի օդանավակայաններում չեն հաղորդում ավիաչվերթների հետաձգման և չեղարկման պատճառները:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության հիդրոօդերևութաբանական կենտրոնը հայտնել էր, որ, որ Մոսկվայում սպասվում է ամպամածություն, տեղ-տեղ անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը քաղաքում +33…+35 °C է:
Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի՝ Մոսկվայից Երևան բոլոր չվերթները մինչ այս պահն իրականացվել են ժամանակին: