կարևոր
11836 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-26 15:50

Ադրբեջանցի զինվորականը պատմում է հայկական կողմի կառուցած դիրքերի ամուր ու հագեցած լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Ադրբեջանցի զինվորականը պատմում է հայկական կողմի կառուցած դիրքերի ամուր ու հագեցած լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Ադրբեջանական տիրույթում տեսանյութ է շրջանառվում, որտեղ ադրբեջանցի զինվորականը պատմում է Թալիշ-Մատաղիս ուղղությամբ՝ արդեն հակառակորդի վերահսկողության տակ անցած առաջնագծում հայկական զինված ուժերի կողմից կառուցված դիրքերի ամրության ու հագեցվածության մասին:

Զինվորականի խոսքով՝ տեսանյութում երեւացող դիրքերից ոչ միայն ամբողջ առաջնագիծը, այլ նաեւ Թերթերի շրջանի արեւմտյան հատվածի գյուղերի մեծամասնությունը գտնվում էր հայկական ուժերի տեսադաշտում, եւ անհրաժեշտության դեպքում հայկական ուժերը կարող էին առաջին գծից նահանջել դեպի երկրորդ, ապա՝ երրորդ ու չորրորդ պաշտպանական գիծ, դրան գումարած՝ առաջնագծի այս հատվածում, շեշտվում է ստորգետնյա բազմաթիվ անցումների, գաղտնի թունելների առկայության մասին, որոնց միջոցով հնարավոր է հակառակորդի կողմից չդիտարկվել ու տեղաշարվել առաջնագծի այլ հատվածներ:

Ադրբեջանցի զինվորականը պատմում է, որ տարածքը չափազաց ականապատված է, խրամուղիները՝ բավական ամրացված, առկա են կրակային բավական հարմար դիրքեր, հրետակոծությունից պաշտպանվելու համար հուսալի թաքստոցներ, առաջնագծի ողջ երկայնքով առկա են տեսադիտարկման սարքեր, որոնց միջոցով հնարավոր էր վերահսկել հակառակորդի ողջ տեղաշարժը:

Որոշ ժամանակ առաջ ադրբեջանական CBC հեռուստաալիքը ընդարձակ ռեպորտաժ էր հեռարձակել Ակնայի շրջանի առաջնագծից՝ ներկայացնելով, թե ինչ որքան ամրացված են եղել այդ ուղղությամբ հայկական դիրքերը՝ հագեցած անգամ բունկերներով: