12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հանրապետության Մասիս քաղաքի աղբավայրում հունիսի 26-ին՝ ժամը 09:30-ին, վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է աղբավայրի 1 ջրատար, 1 տրակտոր և 2 ջրի պոմպ։
Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղելացրել էր, որ հունիսի 25-ին՝ ժամը 03:07-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել Մասիս քաղաքի աղբավայրի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նշվում էր, որ այրվում է տրակտոր, և առկա են հրդեհի օջախներ: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել էր, որ 6000 քմ տարածքում առկա են հրդեհի օջախներ։